Rochelle պատասխանել է...
Իմ կյանքի բոլոր կարևոր որոշումները կայացվել են Սուրբ Հոգուն լսելուց և հետևելուց հետո: Նրա առաջնորդությունը յուրաքանչյուր անձի համար կարող է տարբեր լինել: Եվ նույնիսկ անհատապես, այն կարող է փոփոխվել որոշման վերաբերյալ շատ լավ զգալուց իրականում իմ մտքում բառեր լսելուն, կամ այլ դեպքերում ես պարզապես ներքուստ մեծ ջերմություն եմ զգում, նույնիսկ դրանք հասնում են արցունքների: Ցանկացած դեպքում ես համոզվում եմ, թե որ ուղղությունը ես պետք է ընտրեմ:
Իմ կայացրած որոշումներից ամենամեծը եղել է մեր փոքր տղային որդեգրելը: Սա, անկեղծ ասած, իմ մտահղացումը չի եղել, այլ մի բան, ինչ Աստված է ինձ առաջնորդել անել ի սկզբանե (Սուրբ Հոգու միջոցով ունեցած զգացմունքների միջոցով):
Ես երեք երեխաներ էի ունեցել կեսարյան հատումով (և մի երեխա էի կորցրել երկրորդ եռամսյակի ընթացքում), և ուստի իմ բժիշկը բացառել էր ավելի շատ երեխաներ ունենալը մեր ընտանիքում: Որը, անկեղծ ասած, խնդիր չէր ինձ համար: Մեր ավագը հաշմանդամություն ուներ, և երկու կրտսեր աղջիկների հետ միասին մեր տունը շատ խառն էր: Այնուհետև, մեր կրտսերի ծնվելուց մոտավորապես մեկ տարի անց, ես մարզասրահում ինչ-որ բան էի դիտում հեռուստացույցով Չինաստանի մանկատների աղջիկների վերաբերյալ: Մի ցածր ձայն եկավ իմ մտքում. «Դու կարող ես դա անել»: Թվում էր, թե այն գալիս էր անիմանալի մի տեղից: Սակայն ես գիտեի, որ դա Սուրբ Հոգին էր, որ հուշում էր մեզ որդեգրել:
Այսպիսով, առաջ անցնենք մոտավորապես մեկ ու կես տարի: Իմ ամուսինն ու ես գնում էինք նրա ծնողների տուն իմ ընտանիքի հետ մեկ շաբաթ հանգիստ անցկացնելուց հետո: Մեր սիրած մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու ընթացքում իմ ամուսինը առաջ քաշեց որդեգրման հետ կապված թեմա, իմանալով, որ ընտանիքը կյանքի որջ իմաստն է: Ես հասկացա, որ սա իմ ստացած ոգեշնչման հաստատումն էր: Մի բան էր այդ մասին շատ մտածելը, սակայն իրականում այդ մտքերը իրագործելը մի փոքր վախենալի էր: Նույնիսկ շատ վախենալի:
Երբ մենք տուն վերադարձանք Տեխաս, ես սկսեցի աղոթել այն բանի վերաբերյալ, թե մենք ինչ պետք է անեինք: Ես այնքան հստակ և առանձնահատուկ պատասխան ստացա, որ ես գիտեի, որ մեր անելիքի հետ կապված այլևս հարց չկար: Իմ միտքը հեղեղված էր բառերով, որոնք իմը չէին: Դրանք ավելի ճիշտ սուրբ գրության զգքացողություն էին հաղորդում: Ես ոտքի կանգնեցի և արցունքները հոսեցին իմ աչքերից: Այդ պահից սկսած իմ ամուսինն ու ես երկուսս էլ գիտեինք, որ մենք պետք է որդեգրեինք հաշմանդամ երեխա: Հատկապես ես հույսեր էի կապում մոտավորապես մեր տղայի տարիքի Դաունի համախտանիշ ունեցող փոքրիկ տղայի հետ: Մեր առաջին երեխայից հետո մենք գիտեինք, թե ինչ պետք էր անել: Եվ կան բազմաթիվ հաշմանդամ երեխաներ, որոնք դժվարություններ են կրում ժամանակավոր խնամակալության համակարգում: Նրանք սիրող, մշտական տների կարիքն ունեն:
Մոտ չորս օր հետո ես մի փոքրիկ տղա գտա արագ պատրաստվող և մատուցվող սննդի կայքի որդեգրման կապի միջոցով: Նա մեկ ամսով փոքր էր մեր ավագ որդուց և ուներ Դաունի համախտանիշ: իմ առաջին միտքը հետևյալն էր. «Ես կարող էի սիրել այդ փոքրիկ տղային»: Այդ ժամանակ իմ ամուսինը երեխաների սենյակում պարում էր նրանց հետ: Ես կարողանում էի պատկերացնել այս փոքրիկ տղային նրանց հետ միասին: Ես իմ ամուսնուն ցույց տվեցի կայքէջը և նա նուն զգացողությունն ունեցավ:
Մոտավորապես ութ ամիս տևեց, մինչև մենք նրան բերեցինք տուն: Այդ ընթացքում բազմաթիվ ուրախալի և դժվար պահեր եղան, և ես գիտեմ, որ Աստված առաջնորդեց ուղին մեր տղայի համար, որ նա գար մեր տուն: Նա չի խոսում և չի կարողանում օգտվել գիշերանոթից, ուստի որոշ օրեր կարող են դժվար լինել: Քանի որ ես գիտեմ, որ սա այն է, ինչ Աստված է կամենում մեր ընտանիքի համար, սա այդ դժվար օրերը ավելի հեժտ է դարձնում: Սա տալիս է ինձ վստահություն և մեծ մխիթարություն, որ ես կարող եմ դա անել: Սա այն է, ինչ Սուրբ Հոգին է անում ինձ համար: Վախը, որ սկզբում ուղեկցում էր այս գործընթացին, չքացավ, երբ ես գիտակցեցի, որ սա է ինձ համար Աստծո կողմից նախատեսված ուղին:
Սուրբ Հոգուն հետևելով ես հասկացա, որ Աստծո ծրագիրը ավելի լավն էր, քան որևէ բան, որ ես երբևէ կարող էի ծրագրել ինձ համար: Ես նոր եմ սկսում տեսնել օրհնությունները, որոնք Նա ունի իմ և իմ ընտանիքի համար պահված: Դրանք հարատև են:
Ցույց տալ ավելին
Ցույց տալ ավելի քիչ