Jarem պատասխանել է...
Իմ միսիայի վերջում ես հանդիպեցի մի կնոջ, ով հետաքրքրվում էր Եկեղեցով ինը տարուց ավելի: Նա ջանասիրաբար ուսումնասիրել էր մի շարք կրոններ այդ ընթացքում: Երբ նա ասաց մեզ, որ նա ուզում էր մկրտվել, նա ասաց, որ կան ընդամենը մի քանի հարցեր, որոնք նա նախ ուզում էր հարցնել ինձ: Նրա առաջին հարցը զարմացրեց ինձ: «Ձեր հայրը փայտագործությա՞մբ է զբաղվում», հարցրեց նա: «Այո», պատասխանեցի ես, մտածելով, որ դա տարօրինակ հարց էր: «Դուք երբևէ աշխատե՞լ եք խանությում նրա հետ, երբ դուք ավելի երիտասարդ էիք», եղավ նրա հաջորդ հարցը: Ես կրկին պատասխանեցի, որ այո, դեռևս շփոթված լինելով, թե ինչու է նա տալիս հարցեր, որոնց պատասխանները թվում է, թե նա նույնպես գիտեր: Նրա հաջորդ հարցը ապշեցրեց ինձ: «Դուք կրու՞մ էիք կարմիր և սպիտակ բամբակե վերնաշապիկ, երբ դուք խանությում աշխատում էիք ձեր հոր հետ»: Նա նկատեց, որ այդ հարցը խլեց ինձանից իմ զգոնությունը: Մոտավորապես 10 տարի առաջ իմ պապիկը մհացել էր: Ես պահել էի նրա վերնաշապիկներից մեկը, որ օգտագործեի նրա փայտի խանութում, որտեղ հայրս ու ես միասին կառուցեցինք փոքրիկ առագաստանավ այն երկու շաբաթների ընթացում, երբ հոգ էինք տանում նրա կալվածքին: Ես սկսեցի մտածել, որ նա միջուցե երկար փնտրելուց հետո գտել էր իմ ընտանիքին օվկիանոսներ այն կողմ, և ինչ-որ ձևով իմացել էր իմ անցյալի մասին:
Տեսնելով, որ ինձ շփոթեցրել էին նրա հարցերը, նա շարունակեց: «Ես պիտի ասեմ, թե ինչու եմ սա հարցնում», ասաց նա: «Ինը տարի առաջ, երբ ես առաջին անգամ հանդիպեցի ՎՕՍ միսիոներներին և կարդացի Մորմոնի Գրքից, ես աղոթեցի Աստծուն և հարցրեցի, թե արդյոք ես պետք է միանայի այս եկեղեցուն: Իմ աղոթքից հետո ես լուռ պառկեցի իմ մահճակալի վրա: Ես փակեցի իմ աչքերը և մի պատկեր սահեց իմ մտքում: Ես տեսա փայտի խանութում աշխատող մի հայր ու որդի: Տղան երիտասարդ էր և կրում էր կարմիր ու սպիտակ բամբակյա վերնաշապիկ: Ես ոչ մի ձայն չլսեցի, սակայն լավ զգացողություն էր ինձ պատել և մի այնպիսի զգացողություն, որ այդ տղան էր միսիոները, ով կմկրտեր ինձ: Ես գաղափար իսկ չունեի, որ դա կպահանջեր ինը տարի, սակայն երբ դուք առաջին անգամ մոտեցաք իմ դռանը, ես գիտեի, որ դուք էիք այդ տղան: Մենք միասին մտանք մկրտության ջրերը Անգլիայում իմ երկու տարվա միսիայի ամենավերջին օրը:
Տեսնելը, որ մարդիկ նույնպես զգաում էին այն երջանկությունը, որը ես էի զգում, մեծ երախտագիտություն էր առաջացնում իմ մեջ: Ես չեմ կարող մտածել ուրիշներին ծառայելու համար ավելի լավ պատճառի մասին, քան նրանց ուրախությունը կիսելը և իմանալը, որ մեր Փրկիչը ուրախանում է յուրաքանչյուր հոգու համար, ով բերվում է Նրա մոտ, ինչպես այս լավ քույրը: Մենք միսիա ենք ծառայում, քանի որ մենք սիրում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և քանի որ մենք սիրում ենք մեր հոգևոր եղբայրներին և քույրերին:
Ցույց տալ ավելին
Ցույց տալ ավելի քիչ