Պատկերացրեք, թե որքան անկատար կլինի երաժիշտը, եթե նա միայն ուսումնասիրի երաժշտության մի տեսակ: Մենք աճում և զարգանում ենք ավելի արագ, երբ հավասարակշռում ենք մեր հոգևոր ուսումնասիրությունը տքնաջան ուսումնառության կամ աշխատանքի հետ, ինչպես Հիսուս Քրիստոսն արեց, երբ դուրս եկավ աշխարհ, ուսումնասիրելով բնությունը և սովորելով հյուսնի արհեստը: Մենք ճիշտ կանենք հետևենք Նրա օրինակին` «[ավելացնելով] իմաստություն և հասակ, և շնորհք` Աստծո և մարդկանց մոտ» (Ղուկաս Բ.52):
Մորմոններին խրախուսվում է ստանալ ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական կրթություն: Ինչպես գիտեք, աշխարհիկ գիտելիքը դպրոցական կրթությունն է ` մաթեմատիկա, գիտություն, պատմություն, գրականություն, լեզուներ, երաժշտություն և այլն: Հոգևոր գիտելիքն այն է, որ դուք ձեռք եք բերում սուրբ գրություններն ուսումնասիրելու, աղոթքի և եկեղեցի հաճախելու միջոցով, օրինակ, սովորում ենք` մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, և ինչպես հավատք կառուցել: Երկու կրթություններն էլ օգնում են մեզ իմանալ, թե ինչպես պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր անհատական մարտահրավերներին:
Մենք գալիս ենք երկիր Աստծո ծրագրի համաձայն, որպեսզի կարողանանք սովորել և փորձարկել բոլոր հրաշալի բաները, որ աշխարհը կարող է ուսուցանել մեզ, և մենք պետք է լավ ուսանողներ լինենք այստեղ մեր ժամանակը ճիշտ օգտագործելով:
Աշխարհիկ և հոգևոր գիտելիքները լրացնում են միմյանց: Քանի որ Աստված ստեղծել է երկիրը և դրա վրա գտնվող ամեն ինչ, ուսումնասիրելով երկրաբանություն, ֆիզիկա և բուսաբանություն մենք ավելի շատ կսովորենք մեր Արարչի մեծության մասին: Հեղինակները և պոետները կարող են գրել երկնային ոգեշնչմամբ, որ նրանց աշխատանքները կարդալով մենք կարողանանք ներըմբռնել մեր հոգու էությունը և դրա նշանակությունը մարդու համար: Երբեմն լսելով մի երաժշտություն, մենք կարող ենք զգալ Աստծո սերը: Աշխարհիկ և հոգևոր գիտելիքին օգնում է երկխոսությունը: Երկուսն էլ պահանջում են հետազոտություն, աշխատանք և գործունեություն: Թեպետ մենք երբեմն մտածում ենք աշխարհիկի և հոգևորի մասին որպես հակադրություններ կամ հակասություններ, սակայն Աստծո և Նրա ստեղծած աշխարհի մասին ճշմարիտ գիտելիքը մեզ ցույց է տալիս, որ մեկին հասկանալն օգնում է հասկանալ մյուսին: