Զրուցեք մեզ հետ

Լինել լավ քաղաքացի

Մասնակցություն ցուցաբերել ձեր համայնքում

Առ Աստված հավատքը նպաստում է, որ լինենք մեր երկրի, պետության և քաղաքի գիտակից քաղաքացիներ: Մենք մեր մտքում պահելով մեծ պատկերը, կհիշենք, որ բոլորս Աստծո որդիներն ու դուստրերն ենք, այսինքն` բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Հնարավոր ամեն ինչ անելով, որպեսզի լավ քաղաքացի լինենք, մենք մեր շրջապատող աշխարհն ավելի կգեղեցկացնենք, ավելի խաղաղ ու արդար վայր կդարձնենք մեր ընտանիքների և մեր մերձավորների համար:

Օգնել հաշմանդամներին

Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր համայնքում: Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի մեր երկիրն ավելի լավ վայր դարձնենք: Լավ քաղաքացի լինելն այնքան պարզ է, որքան քաղաքական հարցեր քննելը, որպեսզի լավատեղյակ ընտրողներ լինենք, կամ ֆուտբոլի լիգա կազմակերպելը, որպեսզի մեր բակի երեխաները դպրոցից հետո ուրախ ժամանակ անցկացնեն և ապահով լինեն: Կամ գուցե մենք ցանկանում ենք անդրադառնալ ավելի մեծ խնդրի, որ դիմակայում է մեր քաղաքը կամ պետությունը, օրինակ` ուղիներ գտնել հանցագործությունը պակասեցնելու կամ տեղական գրադարանը բարելավելու համար: Ամեն դեպքում, ցանկություն ունենալով բարելավել մեզ շրջապատող աշխարհը, կարող ենք վստահ լինել, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

  • Զրուցեք մեզ հետ

    Դուք ունե՞ք հարցեր նրա վերաբերյալ, ինչ կարդացել կամ տեսել եք այստեղ, կամ՝ ընդհանրապես, Մորմոնական Եկեղեցու մասին: Զրուցեք մեզ հետ առցանց, մենք ուրախությամբ (կօգնենք ձեզ գտնել պատասխաններ/կպատասխանենք ձեր հարցերին):

  • Հանդիպեք միսիոներներին

    Միսիոներների նպատակն է հանդիպել մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են Մորմոնական Եկեղեցով: Եթե դուք հարցեր ունեք, որոնք կցանկանայիք քննարկել նրանց հետ առանձին, մուտքագրեք ձեր տվյալները այստեղ: Ձեր տարածքի միսիոներները ուրախությամբ ավելին կպատմեն ձեզ Եկեղեցու մասին և կքննարկեն ձեր բոլոր հարցերը:

  • Երկրպագեք մեզ հետ

    Գտեք ձեզ մոտ գտնվող հավաքատունը: Մենք ձեզ բոլորին հրավիրում ենք այցելել մեզ և երգրպագել մեզ հետ մեր կիրակնօրյա ծառայություններին: