Ողջույն, ես Joy-ն եմ
Իմ մասին
Ես նոր եմ ավարտել ԲՅՀ հաշվապահական բաժինը (սակայն ես ինձ հաշվապահ չեմ համարում): Ես ապրում եմ Հավայան կղզիներում իմ ամուսնու հետ: Ես հազվադեպ եմ թույլ տալիս, որ օրն անցնի առանց օվկիանոս մտնելու, լինի դա տախտակալող կամ լոկ կարճատև լող: Ես օգտագործում եմ օվկիանոսը որպես իմ ամենօրյա ապաքինող բուժման շրջան:
Ինչո՞ւ եմ ես Մորմոն:
Ես մորմոն եմ, քանի որ ես սովորել եմ իմ սեփական փորձառությամբ, որ դա երջանիկ կյանք ապրելու լավագույն եղանակն է: Ես ամենաշատը երջանիկ եմ լինում այն ժամանակ, երբ ես ապրում եմ համաձայն իմ համոզմունքների:
Անձնական պատմություններ
Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևները օրհնել մյուսներին:
Ուրիշներին տախտակալողի մասին ուսուցանելով ես սովորել եմ, որ մենք կարող ենք նույնիսկ ավելի շատ գնահատել մեր տաղանդները, երբ մենք կիսվում ենք դրանցով:
Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:
Նվագարկել Իմ ընտանիքում մենք մեծացել ենք շատ ջանասիրաբար աշխատելով, սակայն խաղացել ենք նույնիսկ ավելի մեծ ջանասիրությամբ: Մենք ունենում էինք արկածներ այնքան հաճախ, որքան հնարավոր էր, և ես կարծում եմ, որ դա անելը մեզ բոլորիս թույլ տվեց ավելի մտերմանալ իրար հետ: Երբ մենք միասին խաղում էինք, մենք սովորում էինք բազմազան արժեքավոր դասեր ինքներս մեր և իրար մասին: Ես միշտ կփայփայեմ այդ դասերը, և ես ու իմ ամուսինը ծրագրում ենք նույնն անել մեր երեխաների հետ:
Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով
Ես միշտ փորձում եմ լավ օրինակ լինել ինձ շրջապատողների համար: Ես նաև սիրում եմ հետևել ինձ հանդիպած մարդկանց ոգեշնչող օրինակներին: Ես ենթադրում եմ, որ եթե ես կարողանամ հետևել իմ շուրջը եղեղ մարդկանց օրինակին (բոլոր կրոններից), ես կկարողանամ լինել ավելի լավ մորմոն: